"Ազնավուր" կենտրոնի ինժեներական համակարգերի նախագծում
Մեր ընկերությունը ներգրավված է "Ազնավուր" կենտրոնի վերակառուցման աշխատանքների մեջ: Այս փուլում մենք իրականացնում ենք ինժեներական համակարգերի նախագծային աշխատանքները՝ սերտ համագործակցելով ճարտարապետների և շինարարների հետ: Աշխատանքները ներառում են՝
- օդափոխության համակարգի նախագծում
- ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում
- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում
- հակահրդեհային համակարգի նախագծում
- էլեկտրամատակարարման համակարգի նախագծում
- համակարգերի ավտոմատացում